ՀՖՖ-ի ու ՖԱՖ-ի ներկայացուցիչներն այցելել են Իջեւանի զորամաս (ֆոտո)

13:45   30 հունվարի, 2019

Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Առաջին հայկական ճակատ ֆան շարժման հետ համատեղ, Իջեւանի «Արնար» մարզադաշտում անցկացրել են ֆուտբոլային միջոցառում, որի շրջանակում ֆուտբոլային խաղ անցկացվեց ՊՆ ենթակայության տակ գտնվող Իջեւանի զորամասի զինվորների եւ ՖԱՖ-ի ներկայացուցիչների միջեւ:

Տոնական եւ ջերմ մթնոլորտում անցած հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով: Խաղից հետո ՀՖՖ ներկայացուցիչները զինվորներին նվերներ են հանձնել: Միջոցառումից անմիջապես հետո ՖԱՖ-ի ներկայացուցիչների զորամասի ֆիզկուլտուրայի գծով պատասխանատուի հետ շրջել են զորամասում, զրուցել զինվորների հետ, ծանոթացել զորամասի առօրյային: Միջոցառման հիմնական նպատակը զինվորների հետ միասին Հայոց բանակի օրը նշելը եւ նրանց բանակային առօրյայից մի քանի ժամով կտրելն էր, փոխանցում է ՀՖՖ կայքը:  



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։