«Ռեալը» գոլառատ խաղում հաղթեց «Էսպանյոլին» (տեսանյութ)

01:37   28 հունվարի, 2019

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 4:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ կատալոնական «Էսպանյոլի» նկատմամբ: Արքայական ակումբից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, մեկական անգամ էլ աչքի ընկան իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսն ու փոխարինման դուրս եկած Գարեթ Բեյլը, որն առաջին հանդիպումն անցկացրեց վնասվածքից ապաքինվելուց հետո (տեսանյութ):

Ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանի հեռացման պատճառով մադրիդցիները խաղն ավարտեցին 10 ֆուտբոլիստներով:

Այս հաղթանակից հետո «Ռեալը» շրջանցեց «Սեւիլիային» եւ 39 միավորով վերադարձավ երրորդ տեղ: Առաջատար «Բարսելոնան» ունի 49 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն»՝ 44:

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Էսպանյոլ» - «Ռեալ»՝ 2:4

Լեո Բապտիստաո, 25, Ռոբերտո Ռոսալես, 81 – Քարիմ Բենզեմա, 4, 45, Սերխիո Ռամոս, 15, Գարեթ Բեյլ, 67

Հեռացում՝ Ռաֆայել Վարան, 72 («Ռեալ»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։