Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մեկնել է Շվեդիա

16:57   27 հունվարի, 2019

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հունվարի 27-ին մեկնել է Շվեդիա, որտեղ կմասնակցի 2020թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի E խմբի մրցաշարին, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի հավաքականը հունվարի 30-ին կմրցի Շվեդիայի, հունվարի 31-ին՝ Բելգիայի, փետրվարի 2-ին՝ Մալթայի հավաքականների հետ:

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը թիմ է հրավիրել հետեւյալ խաղացողներին.

Դարպասապահ

Սարգիս Ասկաջյյան «Ռասինգ», (Բեյրութ, Լիբանան)

Դեյվիդ Ռիկարդո Չավես, «Քրիստոս ՖԱ» (ԱՄՆ)

Ֆուտբոլիստներ

Գարեգին Մաշումյան, «Լեո»

Սարո Գալստյան, «Լեո»

Հակոբ Ուզունյան, «Լեո»

Սարո Մարդանյան, «Լեո»

Էդվարդ Մկրտչյան, «Լեո»

Գոռ Սարգսյան, «Լեո»

Խաչատուր Միքայելյան, «Լեո»

Անդրանիկ Կարապետյան, «Լեո»

Սարգիս Նասիբյան, «Արմենիա Թրավել»

Դավիթ Սուջյան, «Արմենիա Թրավել»

Էդգար Կիրակոսյան, «Արմենիա Թրավել»

Տիգրան Վարդանյան, «Կումայրի»

Սարգիս Մարգարյան, «Բորիսով 900» (Բելառուս)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։