Ջիբրալթարում անցկացվող Gibraltar Masters մրցաշարի (10 տուր) 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2767) սեւ ֆիգուրներով խաղաց արգենտինացի գրոսմայստեր Ֆերնանդո Պերալտայի հետ եւ պարտության մատնեց 57-րդ քայլում: Արոնյանը վաստակել է 4 միավոր եւ բաժանում է 3-18-րդ տեղերը:
Առաջատարը չեխ Դավիդ Նավարան է, որը 5-րդ տուրում ոչ ոքի խաղաց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ եւ ունի 4.5 միավոր: Նույնքան է վաստակել նաեւ ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմեւը:
Հրանտ Մելքումյանը սպիտակներով 27 քայլում հաղթեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Սումիա Բիլգուունին եւ ունի 3.5 միավոր՝ բաժանելով 19-52-րդ տեղերը:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Gibraltar Masters-ի գործող հաղթողն է: Նախորդ տարի հայ գրոսմայստերը եզրափակիչ թայ-բրեյքում ուժեղ էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավից:
Մրցաշարի հաղթողը կստանա 25 հազար ֆունտ ստերլինգ: Գումարային պարգեւ կստանան 1-15-րդ տեղ գրաված շախմատիստները:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։