«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է եղել Արաս Օզբիլիսի ծառայություններով

16:33   25 հունվարի, 2019

Հոլանդական «Վիլեմ Երկրորդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը պատմել է, որ Մոսկվայի «Սպարտակում» հանդես գալու տարիներին իր ծառայություններով հետաքրքրված է եղել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

«Երբ ես հաջող ելույթներ էի ունենում «Սպարտակում», Ռուսաստանում իմ խաղին հետեւում էին «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները։ Ցավոք, ինձ խանգարեց հերթական վնասվածքը։ Ես ստիպված էի վերականգնվել երկար ժամանակ, իսկ հետո հեռանալ ակումբից»,28-ամյա Օզբիլիսի խոսքը մեջբերում է Tribal Football-ը։

Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը «Սպարտակում» խաղացել է 2013-2015-ը։ Նախկինում նա հանդես է եկել նաեւ Ամստերդամի «Այաքսում», Կրասնոդարի «Կուբանում», իսպանական «Ռայո Վալյեկանոյում», մոլդովական «Շերիֆում» ու թուրքական «Բեշիկթաշում»։ Կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Բեշիկթաշին»։

Ընթացիկ մրցաշրջանում Արաս Օզբիլիսը «Վիլեմ Երկրորդի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, դարձել 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։