#Corner Սամվել Սուքիասյանի հետ. Հենրիխ Մխիթարյանի կարիերան` 2 րոպեում, բացառիկ հարցազրույց Մարկոս Պիզելիի հետ

09:09   25 հունվարի, 2019

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 15-րդ թողարկումը՝ հայկական ֆուտբոլում նախորդ օրերին տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունների ամփոփմամբ:

Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ 30 տարեկան: #Corner-ը ներկայացնում է անկախ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կարիերան 2 րոպեում:

Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին ենթարկվել է ծնկի վիրահատության: #Corner-ի հետ զրույցում 34-ամյա ռմբարկուն պատմել է վերականգնման ժամկետների, Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը արժանանալու, «Ակտոբեի» հետ պայմանագիրը երկարաձգելու և Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հեռանկարների մասին:

Սամվել Սուքիասյանը այցելել է «Հրազդան» ստադիոն և ծանոթացել լեգենդար մարզակառույցի վիճակին: Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ ստադիոնը կարող է վերակառուցվել:

Հայկական ակումբներն ակտիվ են տրանսֆերային շուկայում: #Corner-ը ներկայացնում է նախորդ շաբաթվա ընթացքում հայկական թիմերի ամենանշանակալի ձեռքբերումները:

Ռուսական «Արմավիրը» հավաք է անցկացնում Երևանում և ստուգողական հանդիպումներ է անցկացնում հայկական ակումբների հետ, Նենսի Ավեսյանը կարող է համալրել Հայաստանի կանանց հավաքականի կազմը: Այս ամենի մասին #Corner-ում:

Վերջում էլ ավանդական զավեշտներ տարբեր երկրներից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։