Մարկոս Պիզելիի վիրահատությունը հաջող է անցել (ֆոտո)

10:57   24 հունվարի, 2019

Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին ենթարկվել է ծնկի վիրահատության: Բրազիլիայում տեղի ունեցած վիրահատությունից հետո 34-ամյա ֆուտբոլիստը տեսաուղերձով մանրամասներ է պատմել:

«Ողջույն Ակտոբե քաղաքին ու երկրպագուների: Վիրահատությունն արդեն ավարտվել է, շատ լավ եմ զգում ինձ, ինչը շատ կարեւոր է: Ունեմ լավ նորություններ: Բժիշկն ասաց, որ ծունկս շատ լավ վիճակում է եւ վստահություն հայտնեց, որ շուտ կվերադառնամ խաղադաշտ: Այժմ պետք է անցնեմ վերականգնողական փուլ»,- տեսաուղերձում ասում է Պիզելին:

Հիշեցնենք, որ Մարկոս Պիզելին շարունակում է վերականգնվել ծնկի ծանր վնասվածքից, որը նա հոկտեմբերի 16-ին ստացել էր Մակեդոնիայի հավաքականի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում (4:0): Ղազախստանի ավարտված առաջնությունում (33 տուր) նա 24 խաղում խփել էր 18 գոլ եւ ճանաչվել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, ռմբարկու ու գոլի հեղինակ: Պիզելին առաջին տեղն էր գրավել նաեւ «գոլ+փոխանցում» հաշվարկով՝ դառնալով 10 գոլային փոխանցման հեղինակ:

Դեկտեմբերին Մարկոսն առաջին անգամ ճանաչվել էր Հայաստանում տարվա լավագույն ֆուտբոլիստ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։