Յուրգեն Կլոպը հանդիպել է «Լիվերպուլի» 104-ամյա երկրպագուին

17:11   23 հունվարի, 2019

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հանդիպել է ակումբի երկրպագուներից Բրենդան Շերիդանի հետ, որն օրեր առաջ նշել էր ծննդյան 104-րդ տարեդարձը:

Հանդիպումը տեղի է ունեցել «Լիվերպուլի» եւ «Քրիսթալ Փելասի» միջեւ Պրեմյեր լիգայի 23-րդ տուրի խաղից հետո «Էնֆիլդ» ստադիոնում: Գերմանացի մասնագետը նաեւ այդ հանդիպման տոմս էր նվիրել Բրենդան Շերիդանին:

Երկրպագուի հետ հաղորդակցվել է նաեւ «Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստ ու թիմի նախկին գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը:

Բրենդան Շերիդանը 96 տարի երկրպագում է «Լիվերպուլին»: Այդ ընթացքում թիմը 15 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, ինչպես նաեւ 5 անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։