«Տոտենհեմը» տեւական ժամանակով զրկվեց եւս մեկ առաջատարից

22:36   22 հունվարի, 2019

Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին վնասվածք էր ստացել «Ֆուլհեմի» դեմ Անգլիայի առաջնության 23 տուրի խաղում (2:1): 22-ամյա անգլիացի խաղացողի մոտ ախտորոշվել է ծնկատակի ջլի վնասվածք: Նա չի կարողանա ընդհանուր խմբում մարզվել մինչեւ մարտ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Դելե Ալին մասնակցել է 17 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ վնասվածք ունի նաեւ «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, որը եւս մարզումները կվերսկսի մարտին:

Պրեմյեր լիգայի 23 տուրից հետո «Տոտենհեմը» 51 միավորով երրորդ տեղում է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։