Australian Open. Կանանց մրցաշարի կիսաեզրափակիչի առաջին զույգը

13:51   22 հունվարի, 2019

Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմեցին չեխ Պետրա Կվիտովան ու ամերիկացի Դանիել Քոլինզը:

5-րդ շրջանում Կվիտովան 6:1, 6:4 հաշվով հաղթեց ավստրալուհի Էշլի Բերտիին, իսկ Քոլինզը 3 սեթում ուժեղ գտնվեց ռուս Անաստասիա Պավլյուչենկովայից՝ 2:6, 7:5, 6:1:

Հիշեցնենք, որ այս տարի Australian Open-ի չեմպիոնական տիտղոսը չէր կարողացել պաշտպանել դանիացի Կարոլին Վոզնյացկին, որը երրորդ շրջանում պարտվել էր ռուս Մարիա Շարապովային: Նախորդ մրցաշարի եզրափակիչում Վոզնյացկուն հաղթել էր աշխարհի առաջին ռակետ Սիմոնա Հալեպին, որը նախօրեին պարտվեց ամերիկացի Սերենա Ուիլյամսին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։