Քոուլը միացավ նախկին ակումբակից Լեմպարդի գլխավորած թիմին

23:02   21 հունվարի, 2019

38-ամյա անգլիացի պաշտպան Էշլի Քոուլը կես տարվա պայմանագիր է կնքել «Դերբի Քաունթիի» հետ, որը գլխավորում է Ֆրենկ Լեմպարդը: Նրանք միասին հանդես են եկել Լոնդոնի «Չելսիում»:

Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիից» հեռանալուց հետո Էշլի Քոուլն ուներ ազատ գործակալի կարգավիճակ:

Չեմպիոնշիփի 28 տուրից հետո «Դերբի Քաունթին» 46 միավորով 6-րդ տեղում է:

Էշլի Քոուլը «Չելսիից» բացի, հանդես է եկել նաեւ Լոնդոնի «Արսենալում», «Քրիսթալ Փելասում» եւ իտալական «Ռոմայում»: Նա Անգլիայի եռակի չեմպիոն է, 7-ակի գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր: «Չելսիի» հետ դարձել է Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի հաղթող:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։