«Գանձասար-Կապանը» պարտվեց ռուսական «Արմավիրին»

15:36   21 հունվարի, 2019

«Գանձասար-Կապանը» հունվարի 21-ին Երեւանում ստուգողական հանդիպում է անցկացրել Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Արմավիրի» հետ եւ պարտվել 1։3 հաշվով։ «Բանանցի» մարզադպրոցի արհեստական խոտածածկով խաղադաշտում կայացած հանդիպման բոլոր գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում։

Հայկական ակումբից աչքի է ընկել Կարագանդայի «Շախտյորից» վերադարձած Գեղամ Հարությունյանը։ 

Հիշեցնենք, որ այս օրերին «Արմավիրն» Արսեն Պապիկյանի գլխավորությամբ հավաք է անցկացնում Երեւանում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։