Բոլիվիայում ֆուտբոլային թիմի ավտոբուսը գլորվել է ձորը, կա 13 զոհ

13:12   21 հունվարի, 2019

Ֆուտբոլային թիմի տեղափոխող ավտոբուսը ձորն է գլորվել Բոլիվիայում, փոխանցում է Сlarin-ը:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 20-ին: Ֆուտբոլային մրցաշարի մասնակցության համար Բոլիվիա ժամանած արգենտինական ակումբի ավտոբուսը վթարի է ենթարկվել երկրի մայրաքաղաք Սուկրեի ճանապարհին: Ավտոբուսը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել 130 մետր խորություն ունեցող ձորը: Կա 13 զոհ ու 20-ից ավելի վիրավորներ: Զոհվածների թվում 19-24 տարեկան 6 ֆուտբոլիստներ են, եւս 6 խաղացողներ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

Նախնական տվյալներով, վթարի պատճառը եղել է ավտոբուսի արգելակման համակարգի անսարքությունը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.