Մարսելոն «Ռեալի» մեկնարկային կազմում տեղը կորցրել է ավելորդ քաշի պատճառով

10:47   21 հունվարի, 2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարին բրազիլացի պաշտպան Մարսելոյին մեկնարկային կազմում չի ընդգրկում ավելորդ քաշի պատճառով, հաղորդում է El Transistor-ը:

Նշվում է, որ 30-ամյա ֆուտբոլիստն իր նորմայից 6 կգ ավելի է կշռում:

«Սեւիլիայի» դեմ Իսպանիայի առաջնության նախորդ տուրի խաղում (2:0) Մարսելոյի փոխարեն «Ռեալի» մեկնարկային կազմում խաղում էր 22-ամյա իսպանացի պաշտպան Սերխիո Ռեգիլոնը: Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում, դարձել 3 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։