Հայաստանի առաջնության լավագույն լեգեոնականներից մեկը տեղափոխվել է Լեհաստան (ֆոտո)

12:22   20 հունվարի, 2019

«Գանձասար-Կապանի» եւ Զամբիայի հավաքականի կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան տեղափոխվել է Վրոցլավի «Շլենսկ», հաղորդում է Football.pl-ը:

24-ամյա ֆուտբոլիստը լեհական ակումբի հետ կնքել է 1.5 տարվա պայմանագիր: Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 50 հազար եվրո:

Մուսոնդան 2015 թվականից էր խաղում «Գանձասար-Կապանում», որի կազմում մասնակցել է Հայաստանի ընթացիկ առաջնության 17 հանդիպման, խփել է 5 գոլ եւ կատարել 4 գոլային փոխանցում: Զամբիայի հավաքականում նա անցկացրել է 23 խաղ եւ դարձել 2 գոլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։