Լեւոն Արոնյանը հրապարակել է ծովափնյա լուսանկարներ (ֆոտո)

10:11   20 հունվարի, 2019

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սոցցանցերում հրապարակել է ծովափնյա լուսանկարներ: 36-ամյա գրոսմայստերը հանգստանում է իր կնոջ՝ Արիանե Կաոիլիի հետ:

«Պատրաստ եմ 2019-ին»,- լուսանկարները վերանագրել է Արոնյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 21-31-ը Լեւոն Արոնյանը կմասնակցի Ջիբրալթարում անցկացվելիք Gibraltar Masters ավանդական մրցաշարին (10 տուր):

Արոնյանը Gibraltar Masters-ի գործող հաղթողն է: Նախորդ տարի հայ գրոսմայստերն եզրափակիչ թայ-բրեյքում ուժեղ էր գտնվել ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։