«Ռեալը» հաղթեց «Սեւիլիային» եւ բարձրացավ երրորդ տեղ (տեսանյութ)

21:07   19 հունվարի, 2019

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը խաղաց «Սեւիլիայի» հետ: Արգենտինացի Սանտյագո Սոլարիի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով:

Բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն 78-րդ րոպեին տպավորիչ գոլով բացեց հաշիվը: Նա եզրափակեց իսպանացի պաշտպան Սերխիո Ռեգիլոնի փոխանցումը: Ավելացված երկրորդ րոպեին էլ աչքի ընկավ խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

«Ռեալը» 36 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Սեւիլիան» նահանջեց չորրորդ տեղ՝ 33 միավոր: Երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոն» 19 խաղից հետո ունի 38 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ռեալ» - «Սեւիլիա»՝ 2:0 (տեսանյութ)

Կազեմիրո, 78, Լուկա Մոդրիչ, 90+2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։