Վալերի Հովհաննիսյան. Մոսկվայի «Արարատը» կունենա հզոր կազմ

18:08   18 հունվարի, 2019

Մոսկվայի «Արարատի» նախագահ Վալերի Հովհաննիսյանը պատմել է ակումբի ծրագրերի մասին: Թիմը հաջորդ մրցաշրջանում կվերսկսի մրցելույթը Ռուսաստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայում (երրորդ դիվիզիոն):

«Պետք է միշտ առավելագույն խնդիրներ դնել: Առաջնային նպատակը երկրպագուների վստահության վերադարձն է: Սկանդալներից հետո շատերը հիասթափվել են այս նախագծից: Հիմա գլխավորը մարդկանց տրիբունա վերադարձնելն է, քանի որ ֆուտբոլն առանց ֆանատների ընդամենը գնդակ գլորել է:

Բանակցում ենք բազմաթիվ խաղացողների հետ: Կլինի հզոր կազմ»,- Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Մոսկվայի «Արարատը» նվաճեց ՊՖԼ-ի «Կենտրոն» գոտու հաղթողի կոչումը: Դրանից հետո թիմը լուծարվեց, իսկ Հայաստանում ստեղծվեց «Արարատ-Արմենիա» ակումբը:

2018թ. նոյեմբերն մոսկովյան ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք բերեց Երեւանի «Ուլիսի» նախկին նախագահ Վալերի Հովհաննիսյանի ընտանիքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։