Հայաստանի հավաքականի մարզիչները ներկա են եղել «Ռեալի» մարզմանը եւ հանդիպել Սանտյագո Սոլարիի հետ

11:29   18 հունվարի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամներն հունվարի 17-ին այցելել են Մադրիդի «Ռեալի» մարզաբազա, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Մարզիչները հնարավորություն են ունեցել հետեւել Մադրիդի «Ռեալի» մարզմանը, որից հետո հանդիպել են Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարիին, նրա օգնականներին եւ ֆիզպատրաստության գծով մարզիչին:

Երեկոյան Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի անդամները ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի հետ վերլուծել են Եվրո-2020-ի ընտրական փուլում ազգային թիմի մրցակիցներից Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի խաղը: Հունվարի 18-ին հայ մարզիչները հետեւելու են «Լեգանեսի» մարզմանը եւ հանդիպելու են թիմի մարզիչների հետ: 

Հիշեցնենք, որ այս օրերին Իսպանիայում են Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլուդաղյանցը եւ նրա օգնականներ Սուրեն Չախալյանն ու Աշոտ Ավետիսյանը: Մադրիդում նրանց են միացել նաեւ ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը եւ Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։