Հայաստանի առաջնություն. Արման Փաշիկյանը մեծացնում է առավելությունը

00:11   18 հունվարի, 2019

Երեւանում շարունակվող շախմատի Հայաստանի առաջնության 6-րդ տուրում միանձնյա առաջատար Արման Փաշիկյանը սպիտակներով խաղաց Արամ Հակոբյանի հետ եւ հաղթանակ տարավ՝ մեծացնելով առավելությունը՝ 5 միավոր: Մոտակա հետապնդողներից նա առաջ է 1.5-ական միավոր:

Կանանց առաջնությունում միանձնյա առաջատարը Մարիա Գեւորգյանն է՝ 5.5 միավոր:

Նշենք, որ առողջական խնդիրների պատճառով մրցաշարը չի շարունակում 2018թ. Հայաստանի չեմպիոն Մարիա Կուրսովան, որի մասնակցությամբ պարտիաների արդյունքները հաշվի չեն առնվի:

Հայաստանի առաջնություն, 6-րդ տուր

Արման Փաշիկյան - Արամ Հակոբյան՝ 1:0

Հայկ Մ. Մարտիրոսյան - Տիգրան Լ. Պետրոսյան՝ 0.5:0.5

Տիգրան Կ. Հարությունյան - Սամվել Տեր-Սահակյան՝ 0.5:0.5

Զավեն Անդրիասյան - Մանուել Պետրոսյան՝ 0.5:0.5

Շանթ Սարգսյան - Ռոբերտ Հովհաննիսյան՝ 0:1

Մրցաշարային դրությունը 6 տուրից հետո. Փաշիկյան՝ 5 միավոր, Տեր-Սահակյան, Հովհաննիսյան՝ 3.5-ական, Անդրիասյան, Մարտիրոսյան, Տ. Պետրոսյան՝ 3-ական, Մ. Պետրոսյան, Հակոբյան, Հարությունյան՝ 2.5-ական, Սարգսյան՝ 1.5:

Կանանց Հայաստանի առաջնություն, 6-րդ տուր

Մարիա Գեւորգյան - Աննա Խաչատրյան՝ 1:0

Անահիտ Դ. Մկրտչյան - Մարիամ Ավետիսյան՝ 0:1

Աստղիկ Հակոբյան - Սիրանուշ Ղուկասյան՝ 0:1

Սուսաննա Գաբոյան - Արփինե Գրիգորյան՝ 0:1

Մրցաշարային դրությունը 6 տուրից հետո. Գեւորգյան՝ 5.5 միավոր, Ղուկասյան՝ 4, Գաբոյան՝ 3, Խաչատրյան, Գրիգորյան, Ավետիսյան՝ 2.5-ական, Ա. Մկրտչյան՝ 2, Հակոբյան՝ 1.5, Մ. Մկրտչյան՝ 0.5:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։