Պորտուգալիայի պատանեկան հավաքականի նախկին խաղացողը համալրել է «Գանձասար-Կապանը»

22:43   17 հունվարի, 2019

28-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Ժորժե Չուլան համալրել է «Գանձասար-Կապանը», հայտնում է Transfermarkt.com-ը:

Չուլան հանդես է եկել պորտուգալական «Պորտուի» եւ «Սպորտինգի» երկրորդ թիմերում, հոլանդական «Վիտեսում», Լիտվայի «Ժալգիրիսում»: Նա եղել է Պորտուգալիայի մինչեւ 18 տարեկանների հավաքականի խաղացող, մասնակցել է 5 հանդիպման, խփել 1 գոլ:

Չուլայի նախորդ ակումբը եղել է պորտուգալական «Մերելինենշեն»:

Հիշեցնենք, որ «Գանձասար-Կապանը» պայմանագրեր է կնքել նաեւ պաշտպաններ Արման Հովհաննիսյանի եւ Համլետ Ասոյանի հետ: Նաեւ մոտ է պերուացի պաշտպան Մարտին Մագալյանեսի տրանսֆերին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։