Սոլարի. Երբեմն պետք է նոր բան փորձել

14:40   17 հունվարի, 2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարին մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Լեգանեսից» կրած պարտությունը նվազագույն հաշվով:

«Խաղալու հնարավորություն տվեցի այն ֆուտբոլիստներին, որոնք ունեն խաղային պրակտիկայի կարիք: Խաղի ընթացքում խնդիրներ չէի տեսնում հաջորդ փուլ դուրս գալու վերաբերյալ: Երբեմն անհրաժեշտ է փորձել ինչ-որ նոր բան:

Հույս ունենք, որ Բենզեման դաշտ կվերադառնա այս հանգստյան օրերին: Մենք պարտվեցինք, քանի որ կենտրոնական կետ չունեինք առջեւի գծում: Թիմը չունի այլընտրանքային տարբերակ Բենզեմայի համար: Նրա ներկայությունը դաշտում շատ կարեւոր է»,- Սոլարիի խոսքը մեջբերում է Football Espana-ն:

Հիշեցնենք, որ չնայած այդ պարտությանը՝ «Ռեալը» նվաճել էր քառորդ եզրափակիչի ուղեգիր, քանի որ առաջին խաղում «Լեգանեսին» հաղթել էր 3:0 հաշվով: Դա «Ռեալի» 10-րդ պարտությունն էր ընթացիկ մրցաշրջանում: Արքայական ակումբի հետ նման բան առաջին անգամ է տեղի ունենում վերջին 6 տարում: 2012/13թթ. մրցաշրջանում մադրիդցիները բոլոր մրցաշարերում կրել էին 11 պարտություն



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։