Australian Open. Մարգարիտա Գասպարյանը լքեց պայքարը

09:58   17 հունվարի, 2019

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը չհաղթահարեց Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանի արգելքը:

Երկրորդ մրցախաղում հայ մարզուհին մրցեց աշխարհի 14-րդ ռակետ, բելգիացի Էլիզե Մերտենսի հետ եւ պարտվեց 1:6, 5:7 հաշվով: Մրցախաղը տեւեց 1 ժամ 32 րոպե:

Երրորդ շրջանում Մերտենսի մրցակիցը կլինի ամերիկացի Մեդիսոն Կիսը:

Հիշեցնենք, որ առաջին շրջանում WTA-ի վարկանիշային աղյուսակի 91-րդ տեղում գտնվող Գասպարյանը 3 սեթում պարտության էր մատնել չինացի ՉԺու Լինին՝ 4:6, 6:2, 6:2:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։