#Corner Սամվել Սուքիասյանի հետ. Ինչպես Մխիթարյանի գործոնն օգնեց Արցախի դրոշով երկրպագուին, հայկական ֆուտբոլի ամենակարեւոր տրանսֆերները

09:09   17 հունվարի, 2019

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 14-րդ թողարկումը՝ հայկական ֆուտբոլում նախորդ օրերին տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունների ամփոփմամբ:

#Corner-ը զրուցել է բելգիահայ երկրպագու Սպարտակի հետ, որը Արցախի դրոշով եւ Մոնթե Մելքոնյանի պատկերով մարզաշապիկ հագած ներխուժել էր Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնի խաղադաշտ Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Արսենալ» - «Ղարաբաղ» խաղի ժամանակ:

Հայկական ակումբներն ակտիվ են տրանսֆերային շուկայում: #Corner-ը ներկայացնում է հունվարի առաջին կեսին հայկական թիմերի ամենանշանակալի ձեռքբերումները:

Հենրիխ Մխիթարյանն ու Գեւորգ Ղազարյանը շարունակում են վերականգնվել վնասվածքներից հետո, Արաս Օզբիլիսն ու Սարգիս Ադամյանը գոլեր են խփել ստուգողական հանդիպումներում, Հայկ Գալստյանը հեռացել է գերմանական «Շտուտգարտից»: Այս ամենի մասին #Corner-ում:

Սամվել Սուքիասյանը զրուցել է նաեւ Երեւանի «Արարատի» նախկին պաշտպան, այժմ շվեյցարական «Լանսիում» հանդես եկող Հայաստանի հավաքականի թեկնածու Րաֆֆի Կայայի հետ, որը մասնակցել է Արեւմտյան Հայաստանի հավաքականի` Ֆրանսիայում կայացած հավաքին:

Վերջում էլ ավանդական զավեշտներ տարբեր երկրներից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։