Բենզեման կվիրահատվի

21:09   16 հունվարի, 2019

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման կվիրահատվի հունվարի 20–ին եւ բաց կթողնի երկու շաբաթ, հաղորդում է Marca-ն։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը ճկույթի կոտրվածք էր ստացել «Բետիսի» դեմ Իսպանիայի առաջնության 19–րդ տուրի խաղում (2։1)։ Բենզեման ցանկանում է մասնակցել «Սեւիլիայի» դեմ Իսպանիայի առաջնության հաջորդ խաղին, որը հունվարի 19–ին է։ Սակայն Արքայական ակումբի մարզչական շտաբի որոշումը դեռ չկա։

Իսպանիայի ընթացիկ առաջնության 19 խաղում 31–ամյա Բենզեման խփել է 7 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Ռեալի» նախատեսված է մինչեւ 2021 թվականը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։