«Գանձասար–Կապանն» ունի երկու նորեկ

20:12   16 հունվարի, 2019

«Գանձասար-Կապանն» ունի երկու նորեկ։ Ակումբը մեկ տարվա պայմանագիր է կնքել 24-ամյա ֆուտբոլիստ Համլետ Ասոյանի հետ, որը նախկինում էլ հանդես է եկել «Գանձասար-Կապանում»։ Սյունիքը ներկայացնող թիմի կազմում նա մասնակցել է 16 հանդիպման։

Համլետ Ասոյանի նախորդ ակումբը Երևանի «Արցախն» էր։

«Գանձասար-Կապանը» նաեւ 1,5 տարվա պայմանագիր է կնքել 25-ամյա եզրային պաշտպան Արման Հովհաննիսյանի հետ։

Հովհաննիսյանը «Փյունիկի» դպրոցի սան է, հանդես է եկել նաև «Ալաշկերտ», «Շիրակ», «Արարատ-Արմենիա» ակումբներում։

2017/18 մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը խաղացել  է Ուկրաինայի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Զիրկա» ակումբում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։