«Արարատը»՝ մարզիչ Տիգրան Եսայանին ոստիկանություն բերման ենթարկելու մասին

18:41   16 հունվարի, 2019

Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պարզաբանել է թիմի մարզիչ Տիգրան Եսայանին ոստիկանություն բերման ենթարկելու մասին լուրը։

«Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքը հայտնել էր, որ հունվարի 13-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Վաղարշյան 1 հասցեի բակում մեքենայից կրակել են մարդկանց ուղղությամբ: Պարզվում է, որ այդ շենքի բակում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ կրակոցներ են արձակվել:

Տեղեկացնում ենք, որ մեր ակումբի մարզիչ Տիգրան Եսայանը ոչ մի կապ չունի տվյալ վիճաբանության հետ: Ծեծկռտուքը տեղի է ունեցել Վաղարշյան 1 հասցեում, որտեղ բնակվում է մեր ակումբի մարզիչը: Տիգրան Եսայանը Ոստիկանության Արաբակիրի բաժանմունք ներկայացել է որպես վկա և կես ժամ անց հեռացել է ոստիկանության բաժանմունքից:

Տիգրան Եսայանը Ձորաղբյուրում մասնակցում է «Արարատի» ուսումնամարզական հավաքին և թիմին պատրաստում է մրցաշրջանի երկրորդ հատվածին»,– ասվում է ակումբի պաշտոնական հայտարարություում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։