Ժորդի Ալբա. Իհարկե, ցանկանում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնայում»

18:10   16 հունվարի, 2019

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան մեկնաբանել է լուրերը, թե ամռանը հեռանալու է կատալոնական ակումբից։

«Իհարկե, ցանկանում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնայում», որն ամբողջ կյանքիս ակումբն է։ Դեռ ութ տարեկան էի, երբ ստիպված է հեռանալ, բայց հետո վերադարձա «Բարսելոնա», որը լավագույն ակումբն է աշխարհում»,– Ալբայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo–ն։

Իսպանական մամուլը գրել է որ 29–ամյա ֆուտբոլիստը համաձայնության չի հասնում «Բարսելոնայի» հետ նոր պայմանագրի վերաբերյալ։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականը։ Ալբայի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։

Ալբան «Բարսելոնայում» է խաղում 2012 թվականից։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել 19 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։