«Տոտենհեմի» ֆուտբոլիստը ձերբակալվել է

14:12   16 հունվարի, 2019

Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է «Տոտենհեմի» կոտդիվուարցի պաշտպան Սերժ Օրյեին: 26-ամյա ֆուտբոլիստը կասկածվում է իր ընկերուհի Հայչե Ֆոյտի վրա հարձակում գործելու մեջ, գրում է Goal.com-ը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել «Տոտենհեմի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» միջեւ Պրեմյեր լիգայի 22-րդ տուրի խաղից առաջ: Օրյեի հարեւանները զանգել են ոստիկանություն՝ լսելով ձայներ նրա բնակարանից: Ոստիկանական բաժանմունք տեղափոխվելուց ժամեր անց ֆուտբոլիստն ազատ է արձակվել: «Տոտենհեմն» արդեն հաստատել է այդ տեղեկությունը:

Ընթացիկ մրցաշրջանում Օրյեն լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 12 հանդիպում եւ դարձել 2 գոլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։