«Մարսելը» տարեկան 2 միլիոն եվրո կվճարի Բալոտելիին

15:15   16 հունվարի, 2019

Ֆրանսիական «Նիցայի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին մոտ է «Մարսել» տեղափոխվելուն, տեղեկացնում է France Football-ը:

Կողմերը փոխհամաձայնության են եկել 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով: Բալոտելին անվճար կտեղափոխվի «Մարսել», որտեղ կստանա տարեկան 2 միլիոն եվրո աշխատավարձ:

Իտալացի հարձակվողը 2016 թվականից է խաղում «Նիցայում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 10 հանդիպում եւ դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։