Չինական ակումբը գնել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը

09:50   16 հունվարի, 2019

Չինական «Գուանչժոու Էվերգրանդը» գնել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Պաուլինյոյի տրանսֆերային իրավունքը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ գործարքը կազմել է 50 միլիոն եվրո: Մինչեւ այս բրազիլացի ֆուտբոլիստը չինական ակումբում խաղում էր վարձավճարով:

Հիշեցնենք, որ Պաուլինյոն «Բարսելոնայում» հանդես եկավ նախորդ մրցաշրջանում, իսկ 2018-ի ամռանը վերադարձավ «Գուանչժոու Էվերգրանդ»: Կատալոնական ակումբը նրան ձեռք էր բերել 40 միլիոն եվրոյով:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.