«Չելսին» «Ռեալին» հայտնել է Ազարի տրանսֆերային գինը

16:11   15 հունվարի, 2019

Լոնդոնի «Չելսին» Մադրիդի «Ռեալին» հայտնել է բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի տրանսֆերային գինը:

The Telegraph-ի համաձայն՝ անգլիական ակումբը պատրաստ է 28-ամյա ֆուտբոլիստից բաժանվել 112 միլիոն եվրոյի դիմաց:

Ազարը 2012 թվականին 35 միլիոն եվրոյի դիմաց ֆրանսիական «Լիլից» է տեղափոխվել «Չելսի», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականը։ Կողմերը դեռ չեն կարողանում փոխհամաձայնության գալ նոր պայմանագրի հարցում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։