«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Տոտենհեմին» եւ հավասարվեց «Արսենալին» (տեսանյութ, ֆոտոշարք)

22:23   13 հունվարի, 2019

Անգլիական Պրեմյեր լիգայի 22-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում մրցեց «Տոտենհեմի» հետ եւ հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ):

Հյուրերի հաղթական գոլն առաջին խաղակեսի վերջնամասում խփեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը:

Մանչեսթերցիներն Անգլիայի առաջնությունում 5-րդ խաղն անցկացրին թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ եւ տարան 5-րդ հաղթանակը: Նախորդ 4 խաղերում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր «Բորնմութին» (4:1), «Կարդիֆին» (5:1), «Հադերսֆիլդին» (3:1) եւ «Նյուքասլին» (2:0):  

Այս հաղթանակից հետո Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը հավաքեց 41 միավոր եւ հավասարվեց 5-րդ տեղում գտնվող «Արսենալին»: «Տոտենհեմը» 48 միավորով երրորդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:1 (տեսանյութ)

Մարկուս Ռեշֆորդ, 44

«Էվերտոն» - «Բորնմութ»՝ 2:0 (տեսանյութ)

Կուրտ Զումա, 61, Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 90+2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։