Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում աշխատած Ռազմիկ Գրիգորյանը՝ Արթուր Պետրոսյանի օգնական

15:55   13 հունվարի, 2019

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռազմիկ Գրիգորյանը համալրել է «Լոռիի» մարզչական շտաբը՝ որպես գլխավոր մարզիչի առաջին օգնական: Գրիգորյանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ երկարաձգելու հնարավորությամբ, հայտնում է ակումբի կայքը:

Գրիգորյանը 2006-07թթ. աշխատել է Երեւանի «Ուլիսում»,  2007-09թթ.՝ «Արարատում»: Մարզչական կարիերան վերսկսել է 2016 թվականին՝ Արթուր Պետրոսյանի հետ աշխատանքի անցնելով Հայաստանի ազգային հավաքականում: 2018 թվականի հուլիսից մինչեւ դեկտեմբեր աշխատել է «Արարատ-Արմենիայում»:

«Լոռիի» մարզչական շտաբը համալրել է նաեւ Վահե Գեւորգյանը, որն այս մրցաշրջանում գլխավորում էր Երեւանի «Լոկոմոտիվը»: 

Հիշեցնենք, որ վերջերս «Լոռին» գլխավորել էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։