Պոչետինո. Ֆերգյուսոնը բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլային մարզիչն է

17:46   12 հունվարի, 2019

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի առաջնության 22-րդ տուրի հանդիպումից առաջ խոսել է մանչեսթերյան թիմի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի մասին, որը մասնակցել է նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի ղեկավարած թիմի մարզմանը: Ֆերգյուսոնը Սուլշերի հրավերով է մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզմանը:

«Գերազանց նորություն է, որ Ֆերգյուսոնը մասնակցել է մարզմանը, քանի որ նա հենց ֆուտբոլն է: Նրա համար շատ կարեւոր է լինել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումային գործըթնացի մասնակից:

Երբ Ֆերգյուսոնը բուժվում էր ես առողջության մաղթանքով հաղորդագրություն եմ հղել նրա: Ես չեմ կարող թաքցնել իմ հիացմունքը եւ վերաբերմունքը նրա նկատմամբ:

Նա քչերից մեկն է, որը ժամանակին հիացրել եւ ոգեշնչել է ինձ: 2016-ին մենք միասին ճաշել են եւ այդ պահից ձեւավորվել են լավ հարաբերություններ: Նա բոլոր ժամանակների լավագույն մարզիչն է ֆուտբոլում: Տեսնել նրան ամեն օր հրաշալի է: Նա ֆուտբոլի իսկական հանրագիտարան է»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է BBC-ն:

«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա հունվարի 13-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։