Աշխարհի ավագագույն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը

00:36   12 հունվարի, 2019

Ճապոնական «Յոկոհաման» երկարաձգել է 51-ամյա հարձակվող Կացույոսի Միուրայի հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Աշխարհի ավագագույն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020թ. հունվարի 31-ը:

Անցած մրցաշրջանում նա մասնակցել է Ճապոնիայի առաջնության 9 հանդիպման, գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել:

Կարիերայի ընթացքում Միուրան հանդես է եկել նաեւ «Սանթոսում», «Պալմեյրասում», «Մացուբարայում», «Կորիտիբայում», «Վերդի Կավասակիում», «Ջենոայում», Զագրեբի «Դինամոյում», «Կիոտոյում», «Վիսել Կոբեում» եւ «Սիդնեյում»: Ճապոնիայի հավաքականում Միուրան մասնակցել է 89 հանդիպման, խփել 55 գոլ: Միուրան Ճապոնիայի քառակի չեմպիոն է եւ քառակի գավաթակիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։