ՈւԵՖԱ-ն Մյուլերին 2 խաղով որակազրկեց կարատեի հնարքի համար

16:08   11 հունվարի, 2019

ՈւԵՖԱ-ն եվրագավաթների 2 խաղով որակազրկել է Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերին, որը կարմիր քարտ էր ստացել Ամստերդամի «Այաքսի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղում (3:3): 75-րդ րոպեին գերմանացի ֆուտբոլիստը կարատեի հնարքով տապալել էր «Այաքսի» արգենտինացի պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոյին եւ հեռացվել դաշտից:

Այսպիսով, 29-ամյա Մյուլերը չի մասնակցի անգլիական «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի խաղերին:

«Բավարիան» պաշտոնապես հայտարարել է, որ բողոքարկելու է գերմանացի կիսապաշտպանի որակազրկումը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։