«Ալաշկերտը» վերսկսել է մարզումները (ֆոտո)

17:10   11 հունվարի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» ձմեռային արձակուրդից հետո հունվարի 11-ին վերսկսել է մարզումները, մասնակցել են հայաստանցի ֆուտբոլիստները:

Հունվարի 12-ին «Ալաշկերտին» կմիանան բոլոր օտարերկրացի ֆուտբոլիստները:

Արամ Ոսկանյանի գլխավորած թիմը Երևանում կմարզվի մինչև հունվարի 23-ը, իսկ հաջորդ օրը կմեկնի Անթալիա, որտեղ մինչև փետրվարի 6-ը կանցկացնի առաջին արտասահմանյան հավաքը:

Անթալիայում առաջին հավաքի ընթացքում նախատեսված է 3 ստուգողական հանդիպում: Հունվարի 30-ին «Ալաշկերտը» կհանդիպի Չեխիայի Բարձրագույն խմբում հանդես եկող «Սլովացկո» ակումբի հետ, իսկ փետրվարի 4-ին կխաղա ղազախական «Ակտոբեի» հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Փետրվարի 5-ին ալաշկերտցիները կհանդիպեն Ուկրաինայի Պրեմյեր լիգան ներկայացնող «Մարիուպոլին» հետ, իսկ հաջորդ օրը կվերադառնան Երևան:

Փետրվարի 11-25-ը «Ալաշկերտը» ևս մեկ ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում, որի ընթացքում նախատեսված է 6 ստուգողական հանդիպում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։