Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մարզվում է Ծաղկաձորում

13:54   11 հունվարի, 2019

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային ու երիտասարդական հավաքականներն այս օրերին հավաք են անցկացնում Ծաղկաձորում, փոխանցում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Հավաքին մասնակցում են մոտ 40 ըմբիշներ: Նրանք աշխատում են ֆիզիկական պատրաստվածության վրա եւ դեռ չեն անցկացնում գոտեմարտեր:

Հունվարի 20-ին ըմբիշները կվերադառնան Երեւան եւ մարզումները կշարունակեն մայրաքաղաքում: Ազատ ըմբշամարտի Հայաստանի հավաքականը տարին կսկսի Թեհրանում փետրվարի 7-ին մեկնարկելիք «Թախտիի գավաթ» ավանդական մրցաշարով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։