«Գանձասար-Կապանից» հեռացած Ալեքս Ջունիորը միացավ «Արարատ-Արմենիային»

11:40   11 հունվարի, 2019

«Արարատ-Արմենիային» է միացել Հաիթիի ազգային հավաքականի պաշտպան Ալեքս Քրիստիան Ջունիորը, որը մրցաշրջանի առաջին հատվածում խաղում էր «Գանձասար-Կապանում», փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

25-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել պորտուգալական «Վիլա Ռեալ», «Բոավիշտա», «Կամաչա» եւ մի շարք այլ ակումբներում:

«Արարատ-Արմենիայից» հեռացել են կոլումբացի կիսապաշտպան Յերի Ալբերտո Օրտիզ Կորտեսը եւ ռուս դարպասապահ Արսեն Սիուկաեւը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։