Հարություն Վարդանյանն ամփոփել է Արեւմտյան Հայաստանի հավաքականի հավաքը

11:20   11 հունվարի, 2019

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հարություն Վարդանյանն ամփոփել է Արեւմտյան Հայաստանի հավաքականի հավաքը: Հունվարի 3-10-ը հայկական թիմը Հարություն Վարդանյանի գլխավորությամբ հավաք էր անցկացրել Մարսելում եւ ընկերական խաղում պարտվել Ֆրանսիայի ուժեղագույնների լիգայում հանդես եկող «Նիմի» երկրորդ թիմին (1:4) եւ ֆրանսիական «Տուլոնին» (0:2):

Հիշեցնենք, որ հունիսի 5-14-ը Արցախում անցկացվելու է չճանաչված երկրների Եվրոպայի առաջնությանը, որին մասնակցելու է նաեւ Արեւմտյան Հայաստանի հավաքականը:

Նախորդ տարվա հունիսին Արեւմտյան Հայաստանի հավաքականը Լոնդոնում մասնակցել էր չճանաչված երկրների աշխարհի առաջնությանը, որում հասել էր մինչեւ քառորդ եզրափակիչ եւ 0:4 հաշվով պարտվել Սեկեյան երկրամասի թիմին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։