«Բանանցը» վերսկսել է մարզումները

20:48   10 հունվարի, 2019

Երեւանի «Բանանցը» հունվարի 10–ին վերսկսել է մարզումները և պատրաստությունը Հայաստանի առաջնության երկրորդ հատվածին: 

Հունվար–փետրվարին նախատեսված են ընկերական մի քանի հանդպումներ հայկական և ռուսական ակումբների հետ:

Հունվարի 23-ին «Բանանցը» կմրցի «Լոռիի» հետ, հունվարի 25-ին՝ Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգան (ՖԱԼ) ներկայացնող «Արմավիրի» հետ, հունվարի 30-ին՝ «Արցախի» հետ և փետրվարի 1-ին կմրցի Երևանի «Լոկոմոտիվի» հետ: 

Փետրվարի 4-ից 18-ը «Բանանցը» հավաք կանցկացնի Թուրքիայի Անթալիա քաղաքում, որտեղ ևս կանցկացվեն մի քանի ընկերական հանդիպումներ տարբեր երկրների ակումբների հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։