«Մանչեսթեր Յունայթեդը» փոխհատուցում է վճարել Մոուրինյոյին

13:42   10 հունվարի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինյոյին 15 միլիոն ֆունտ ստերլինգ (16.6 միլիոն եվրո) է վճարել պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար, գրում է Daily Mail-ը:

Այժմ պորտուգալացի մասնագետը հնարավորություն ունի գլխավորել այլ ակումբ:

Հիշեցնենք, որ 55-ամյա Մոուրինյոն անգլիական ակումբը գլխավորում էր 2016 թվականից: Այդ ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է Անգլիայի Սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը: Պորտուգալացու պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2020 թվականի հուլիսը:

Մինչեւ այս մրցաշրջանի ավարտը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել է նորվեգացի մասնագետ Ուլե-Գունար Սուլշերը, որը մանչեսթերյան ակումբում խաղացել է 1996-2007-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։