Թոմաս Տուխելը` ՊՍԺ-ի սենսացիոն պարտության մասին

13:09   10 հունվարի, 2019

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Ֆրանսիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Գենգամից» կրած սենսացիոն պարտությունը 1:2 հաշվով: ՊՍԺ-ի խաղադաշտում կայացած խաղում գլխավոր մրցավարը դաշտի տերերի դարպասին նշանակել է 11 մետրանոց 3 հարված, որոնցից երկուսը հյուրերն իրացրել էին անվրեպ:

«Չգիտեմ՝ արդյոք մրցակիցն արժանի էր հաղթանակի, քանի որ ունեցանք բազմաթիվ գոլային պահեր: Մեր գործողությունները չափազանց ինքնավստահ էին: Սակայն շատ տարօրինակ է պարտվել մի խաղում, որում ձեր դարպասին նշանակվում է 11 մետրանոց 3 հարված: Դրանցից երկրորդը շատ վիճելի էր: Նույնիսկ պետք չէ խոսել այդ մասին, քանի որ ես կզայրանամ: Այնտեղ բացարձակապես ոչինչ չկար: Մրցավարը VAR-ի միջոցով դիտեց կրկնապատկերը, սակայն չփոխեց իր որոշումը: Գուցե նրան դո՞ւր է գալիս անել այդպես: Չի կարելի 11 մետրոնաց նշանակել այդ կերպ:

Եթե դուք ցանկանում եք 11 մետրանոց 3 հարված հարված տեսնել «Ռեալի», «Բարսելոնայի» կամ «Բավարիայի» դարպասին, ապա կարող եք սպասեք եւս 100 տարի եւ, միեւնույն է, չտեսնեք դա»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ դա ՊՍԺ-ի երկրորդ պարտությունն էր այս մրցաշրջանի 27 խաղերում: Ֆրանսիայում Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առաջին պարտությունը կրեց այս մրցաշրջանում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։