12:40 10 հունվարի, 2019«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի համար Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բարտոն Ալբիոնի» նկատմամբ 9:0 հաշվով հաղթանակը ռեկորդի կրկնություն էր: Կրկնվեց կատալոնացի մասնագետի մարզչական կարիերայի ամենախոշոր հաշվով հաղթանակը, փոխանցում է Opta-ն:
47-ամյա Գվարդիոլան ամենախոշոր հաղթանակը 2009-ին տարել էր «Բարսելոնայի» հետ՝ 9 անպատասխան գնդակ ուղարկելով «Լ՛Օսպիտալետ» ակումբի դարպասը:
Հիշեցնենք, որ «Բարտոն Ալբիոնի» դեմ խաղում պոկերի հեղինակ էր դարձել բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը: Պատասխան հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.