NBA. Աներեւակայելի Ջեյմս Հարդենը մոտենում է Կոբի Բրայանտի ռեկորդին, օրվա լավագույն դրվագները

11:58   10 հունվարի, 2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Հյուսթոնը» տանը 109:116 հաշվով պարտվել է «Միլուոկիին»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը, որը վաստակել է 42 միավոր: Հարդենը 30-ից ավելի միավոր է հավաքում 14-րդ խաղում անընդմեջ: Այդ ցուցանիշով ռեկորդակիր է «Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը, որը 2003 թվականին 30 միավորի սահմանագիծը հատել է 16 խաղերում անընդմեջ:

Խաղային օրվա 2 հանդիպումներից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տանսյակը, որը գլխավորում է «Նոր Օրլեանի» խաղացող Էնթոնի Դեւիսը: 

NBA, կանոնավոր առաջնություն

«Հյուսթոն» – «Միլուոկի»՝ 109:116 (29:26, 31:28, 23:38, 26:24)

«Վաշինգտոն» – «Ֆիլադելֆիա»՝ 123:106 (25:20, 38:28, 29:27, 31:31)

«Բոստոն» – «Ինդիանա»՝ 135:108 (29:23, 39:30, 37:27, 30:28)

«Բրուքլին» – «Ատլանտա»՝ 116:100 (23:38, 28:19, 35:23, 30:20)

«Մեմֆիս» – «Սան Անտոնիո»՝ 96:86 (22:18, 20:13, 30:33, 24:22)

«Նոր Օրլեան» – «Քլիվլենդ»՝ 140:124 (25:38, 34:25, 41:28, 40:33)

«Դալաս» – «Ֆինիքս»՝ 104:94 (26:26, 20:24, 32:19, 26:25)

«Յուտա» – «Օռլանդո»՝ 106:93 (19:32, 27:31, 32:12, 28:18)

«Պորտլենդ» – «Չիկագո»՝ 124:112 (30:29, 26:22, 39:34, 29:27)

«Լեյքերս» – «Դետրոյտ»՝ 113:100 (20:24, 35:23, 34:30, 24:23)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։