Կարեն Գրիգորյանը երրորդ տեղն է գրավել Իսպանիայում

15:41   9 հունվարի, 2019

2015թ. շախմատի Հայաստանի չեմպիոն Կարեն Գրիգորյանը երրորդ տեղն է գրավել Իսպանիայի Ռոկետաս Դե Մար քաղաքում անցկացված XXX International Chess Open Roquetas de Mar շախմատային մրցաշարում:

Հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ կես միավոր զիջել առաջին տեղը գրաված ռուս Դմիտրի Ֆրոլիանովին: Երկրորդ տեղում հայտնված Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա) Գրիգորյանին գերազանցել է լրացուցիչ ցուցանիշներով: 4-9-րդ տեղերը բաժանած շախմատիստները եւս հավաքել են 7-ական միավոր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։