«Գանձասար–Կապանը» վերադարձավ արձակուրդից (ֆոտո)

21:14   8 հունվարի, 2019

Ամանորյա արձակուրդից հետո «Գանձասար–Կապանը» հունվարի 8–ին վերսկսել է մարզումները։ Ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է ֆոտոշարք տարվա առաջին մարզումից։

Թիմն այժմ մարզվում է Երևանում, բացակայում են միայն լեգեոներները, որոնք առաջիկա օրերին կմիանան ընդհանուր խմբին։

Նախապատրաստական շրջանում «Գանձասար-Կապանը» երկու հավաք կանցկացնի։ Հունվարի 2-րդ կեսին թիմը կուղևորվի Կապան՝ ֆիզիկական ու ֆունկցիոնալ վիճակը սեփական մարզաբազայում բարելավելու նպատակով։

Փետրվարի 13-ին «Գանձասար-Կապանը» կմեկնի Թուրքիա։ Անթալիայում նախատեսված է անցկացնել երկշաբաթյա հավաք, այդ ընթացքում կապանյան ակումբը ստուգողական 4 հանդիպում կանցկացնի։

«Գանձասար-Կապանը» Անթալիայից կվերադառնա փետրվարի 27-ին և Երևանում կշարունակի նախապատրաստվել Հայաստանի առաջնության գարնանային հատվածին։ Մարտի 6-ին «Գանձասար-Կապանը» կմրցի «Ալաշկերտի» հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։