«Լոռիի» նախկին գլխավոր մարզիչը համալրեց «Ալաշկերտի» մարզչական շտաբը

19:20   8 հունվարի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» մարզչական շտաբը համալրել է Արմեն Ադամյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մրցաշրջանի առաջին հատվածում 51-ամյա մասնագետը գլխավորում էր Վանաձորի «Լոռին», որին մինչ այդ դուրս էր բերել Բարձրագույն խումբ: 

Արմեն Ադամյանը «Ալաշկերտում» աշխատելու փորձ արդեն ունի: 2016-ին նա ընդգրկվել էր Աբրահամ Խաշմանյանի մարզչական շտաբում:

Արմեն Ադամյանն աշխատել է նաեւ Բելառուսի «Դարիդայում», Երևանի «Միկայում», Ուլյանովսկի «Վոլգայում», Սմոլենսկի «Դնեպրում» և Պենզայի «Զենիթում»:

«Ալաշկերտն» Արամ Ոսկանյանի գլխավորությամբ մարզումները կվերսկսի հունվարի 11-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։