14:28 8 հունվարի, 2019Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Արսենալից», եթե «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Դենիս Սուարեսը տեղափոխվի լոնդոնյան ակումբ, հաղորդում է The Sun-ը:
Նշվում է, որ 25-ամյա իսպանացու տեղափոխության դեպքում Մխիթարյանը կարող է վերջնականապես կորցնել տեղն «Արսենալի» մեկնարկային կազմում: Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին 2014/15թթ. մրցաշրջանում Դենիս Սուարեսի հետ աշխատել է իսպանական «Սեւիլիայում»: Իսպանացի մասնագետն անձամբ է շահագրգռված Սուարեսի տրանսֆերով եւ «Արսենալի» ղեկավարությանը կոչ է արել նրան ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է ապաքինվել ոտքի կոտրվածքից: Նա վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» միջեւ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում, որը կայացել է դեկտեմբերի 19-ին: Սպասվում է, որ հայ կիսապաշտպանը մարզումները կվերսկսի փետրվարին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.